Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Աշխատանքային այց Կոտայքի մարզ

ՀՀ ԱՆ. Աշխատանքային այց Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արամ Հարությունյանի հետ այցելեց Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոն: Նախարարի ուշադրության կենտրոնում էր...## վիրաբուժական բաժանմունքը: Հիվանդանոցի տնօրեն Արմեն Նազարյանը ներկայացրեց, թե ինչ վիրահատություններ են իրականացվում և ինչ ծավալներով: Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց նաև պետական պատվերի ծավալներով: Նոր Հաճնի պոլիկլինիկայում նախարարը շրջեց կաբինետներով, այցելեց ախտորոշիչ բաժանմունք, լաբորատորիա, զրուցեց այցելուների հետ: Պոլիկլինիկայի տնօրեն Արարատ Երանոսյանը տեղեկացրեց, որ առողջության պահպանման առաջնային այս օղակում սպասարկվում է 13 000 բնակիչ, որից 3200-ը` երեխաներ: Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ընթացքով: Բուժանձնակազմի հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձավ 2015թ. մեկնարկող սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագրին: Կարևորեց դրա արդյունավետ իրականացումը Երևանում և մարզերում: Ցորենի ալյուրի հարստացման ծրագրի

 

մասին խոսելիս պոլիկլինիկայի բուժաշխատողները վկայեցին, որ վերջին տարիներին աճել է անեմիաներ ունեցող մարդկանց թիվը: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը: Նա ողջունելի համարեց պոլիկլինիկայի միակ սոնոգրաֆիստ Աննա Գրիգորյանի` երրորդ երեխայի դեպքում սեռը չասելու մոտեցումը: 

 

Նախարարի հաջորդ կանգառը Հրազդանի բժշկական կենտրոնում էր։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հիմնանորոգվել են կենտրոնի հիվանդանոցի, ծննդատան և պոլիկլինիկայի մասնաշենքերը, որոնք հագեցվել են բժշկական նորագույն սարքերով: Կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը ներկայացրեց բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները: Պատվաստումների սենյակում նախարարը հետաքրքրվեց նախազորակոչի պատվաստումների իրականացմամբ, զրուցեց նախազորակոչիկների հետ: Արմեն Մուրադյանը եղավ նաև վիրահատարանում և վերակենդանացման, թրապևտիկ և ծննդաբերական բաժանմունքներում, հետաքրքրվեց հիվանդների վիճակով: 

 

Հրազդանի բժշկական կենտրոնում տարեկան կատարվում է շուրջ 700 վիրահատություն: Ընթացիկ տարում գրանցվել է 945 ծննունդ:

 

Կոտայքի մարզի բժշկական կենտրոններում ընթացքի մեջ է շտապօգնության արդիականացման ծրագիրը: Նախարարարը և շտապբուժօգնության ծառայությունը համակարգող, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հետաքրքրվեցին ծառայության աշխատանքներին ու խնդիրներին, հորդորեցին ակտիվացնել էլեկտրոնային համակարգին անցումը` աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար: Հաջորդիվ Կոտայքի մարզպետարանում տեղի կունենա հանդիպում բուժաշխատողների հետ:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. moh.am
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ